Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բեռնակիրների գործադուլի պատճառով հետաձգվել են չվերթները

Բեռնակիրների գործադուլի պատճառով հետաձգվել են չվերթները
14.05.2013 | 11:45

Բրյուսելի միջազգային օդանավակայանում բեռնակիրների գործադուլը պատճառ է դարձել, որ 50 չվերթներ չեղյալ հայտարարվեն կամ հետաձգվեն։ Այս օդանավակայանը Եվրոպայում ամենախոշորներից մեկն է։ Բեռնակիրների գործադուլը շարունակվում է արդեն մեկ օր։ Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչ Յան Վան դեր Կրյուիսեն հայտարարել է, որ օդակայանի պահեստարաններում կուտակվել է ավելի քան 10 հազար ճամպրուկ։
Արհմիությունները պահանջում են ավելացնել բեռնակիրների թիվը։ 180 ուղևորին այստեղ սպասարկում է 2 բեռնակիր, ինչը, ըստ արհմիությունների, ոչ արդյունավետ է և վտանգավոր։

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ